Իէն Գիլան. Դպրոցի բացումը խորհրդանշում է երաժշտության վերածնունդը - Mediamax.am

25227 դիտում

Իէն Գիլան. Դպրոցի բացումը խորհրդանշում է երաժշտության վերածնունդը

Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:
Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Գյումրիում կայացել է թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացումը, որը կառուցվել է Մեդիամաքս-ի, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալական ոչ կառավարական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում:

«Ինձ համար անհավատալի հաճույք է դպրոցի բացմանը ներկա լինելը: Դպրոցի բացումը խորհրդանշում է երաժշտության վերածնունդը: Հիմա մնում է, որ աշակերտները լավագույնս օգտվեն այս բոլոր հնարավորություններից»,-ասել է Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը:

«Նախագծին իմ մասնակցությունը սկսվել է 1990 թ-ից, որից ի վեր ինձ մոտ մարդկային մի պատկեր է տպավորվել աղետի գոտուց. մի ծեր կին, ում ձեռքին իր գերդաստանի խմբակային լուսանկարն էր, որում պատկերված  մարդիկ  զոհվել էին  երկրաշարժի  ժամանակ: Այդ կինն անգամ չէր կարողանում խոսել, իսկ ես մտածում էի` ինչպես կարելի է հաղթահարել այդ վիշտը: Ինձ համար երազանք էր նորից վերածնել երաժշտությունը Գյումրիում»,-ասել է Իէն Գիլանը:

Թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը, ի նշան երախտագիտության,  Deep Purple խմբի մենակատարին հանձնել է գեղանկարիչ Սամվել Լաչիկյանի հեղինակած իր դիմանկարը:

Do Something կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին շնորհակալություն է հայտնել Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանին` նշելով, որ «նա մեծ հայ է, եւ առանց նրա ջանքերի ոչինչ չէր ստացվի»: Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Իէն Գիլանին եւ Թոնի Այոմիին, որոնք 24 տարի շարունակ նախագծի կողքին են եղել, ինչպես նաեւ Հայ Օգնության Ֆոնդին: «Rock Aid Armenia նախագիծը մեկնարկեց շատ տխուր պահի, սակայն իր ավարտին է մոտենում շատ երջանիկ առիթով»,-նշել է Ջոն Դին:

«Դժվար է հավատալ, որ դեռ երեք տարի առաջ դպրոցի տեղում ոչինչ չկար: Երջանիկ ենք, որ երեխաներն այժմ հնարավորություն ունեն ուսանելու եւ հասնելու գերազանցության», - նշել է Մարդիգյան ընտանիքի հիմնադրամի ներկայացուցիչ Հրանտ Մարդիգյանը:

Բացման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Ջոնաթան Էյվսը, ով դպրոցին նվիրել է աուդիո նվագարկիչ:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել դպրոցի սաները: Բացման հանդիսավոր արարողության ավարտին նախագծի բոլոր մասնակիցները ՀՀ նախագահի հետ դպրոցի բակում ծառ են տնկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին