Այսուհետ Odnoklassniki.ru ցանցն ամբողջապես հասանելի է հայերեն լեզվով - Mediamax.am

Փետրվար 23, 2026
19447 դիտում

Այսուհետ Odnoklassniki.ru ցանցն ամբողջապես հասանելի է հայերեն լեզվով


Մարիա Լապուկ
Մարիա Լապուկ

Լուսանկարը` PanARMENIAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր գործարկվել է Odnoklassniki.ru սոցցանցի ամբողջական հայերեն տարբերակը:

Այդ մասին այսօր Երեւանում ասել է Odnoklassniki.ru նախագծի մամուլի խոսնակ Մարիա Լապուկը` Մեդիամաքս մեդիա-ընկերությունում կայացած «Մարկետինգը Օդնոկլասնիկի-ում» թեմայով վարպետության դասի ընթացքում:

 

Odnoklassniki.ru նախագծի հայաֆիկացումը մեկնարկել էր 2012թ. ամռանը, երբ գործարկվել էր սոցցանցի մոբայլ հայերեն տարբերակը:

 

Վարպետության դասն անցկացվել է Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում, որի սկիզբը դրվել է 2011 թվականին: 




Մեր ընտրանին