Ժոզե Բարոզու. Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան լավագույն առաջընթացն են գրանցել - Mediamax.am

6101 դիտում

Ժոզե Բարոզու. Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան լավագույն առաջընթացն են գրանցել


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն

Լուսանկարը` PanArmenian Phot


Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան այն երկրներն են, որոնք լավագույն առաջընթացն են գրանցել Արեւելյան Գործընկերության շրջանակներում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ժոզե Մանուել Բարոզուն այս  մասին ասել է այսօր՝ Երեւանում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան Գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Մենք շատ լուրջ ներդրում պիտի կատարենք 2013 թ.-ի դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովում: ԵՄ հաստատակամ է շարունակել արեւելյան գործընկերների հետ համագործակցությունը: Կոչ եմ անում մեր գործընկերներին պահպանել իրենց հավակնությունները: Մենք համարում ենք ձեզ եվրոպական արժեքների ընտանիքի անդամ եւ միասին կարող ենք անել ավելին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին