Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում մեկնարկում է Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայությունը, որի նպատակն է աշխարհի առաջատար բժշկությունը հայաստանցիների համար արագ եւ մատչելի դարձնել։
Առողջական լուրջ խնդիրների բախվելիս պացիենտներն ու նրանց հարազատները հաճախ հայտնվում են տեղեկատվական քաոսում՝ կորցնելով կենսականորեն կարեւոր ժամանակ ճիշտ մասնագետ որոնելու վրա։
Global MedConsult-ը ստանձնում է բուժման ամբողջական կազմակերպումն ու պացիենտի անմիջական ուղեկցումը։
«Շուրջ 15 տարի ես օգնում եմ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց ստանալ լավագույն բուժումը։ Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են նույնիսկ ֆինանսապես ապահովված մարդիկ հայտնվում անելանելի վիճակում՝ չիմանալով որտեղ եւ ինչպես արագ գտնել ճիշտ մասնագետի։ Սա զուտ ընկերություն չէ, սա հուսալի կամուրջ է, որը պացիենտին կապում է ապաքինման իր լավագույն եւ ճիշտ ճանապարհի հետ։ Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես «լավ հիվանդանոց», այլ տվյալ հիվանդության գծով աշխարհի լավագույն մասնագետներից մեկին», - ասել է Global MedConsult-ի համահիմնադիր եւ տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր-տնօրենն է:
Global MedConsult-ն առաջարկում է կապ աշխարհի լավագույն մասնագետների հետ 3-5 աշխատանքային օրում. ընկերությունը համագործակցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի եւ Հարավային Կորեայի առաջատար կլինիկաների եւ բժիշկների հետ։ Բժշկական փաստաթղթերի պրոֆեսիոնալ թարգմանությունից հետո կազմակերպվում է տեսազանգ արտերկրի նեղ մասնագետի հետ։ Ընկերությունն ապահովում է թարգմանություն եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող բուժման հստակ պլան մինչեւ երկրից մեկնելը։
Իրականացվում է փաստաթղթերի թարգմանություն, վիզաների ապահովում, տոմսերի ամրագրում, արտերկրում դիմավորում եւ անմիջական ուղեկցում։
1-2 օրում կազմակերպվում է խորը եւ ճշգրիտ հետազոտություն աշխարհի լավագույն կլինիկաներում՝ նպատակ ունենալով վաղ շրջանում կանխարգելել լուրջ հիվանդությունները։ Տրամադրվում է նաեւ բացառիկ մուտք դեպի առաջատար առողջարանային կենտրոններ։
Global MedConsult-ը խստագույնս պահպանում է տվյալների գաղտնիության միջազգային ամենաբարձր ստանդարտները՝ ապահովելով պացիենտի բացարձակ անվտանգությունը։
Անվճար նախնական խորհրդատվություն ստանալու կամ ընկերության ծառայություններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել https://globalmedconsult.com/hy կամ զանգահարել 041 30 50 30:















