««Քննիչ հանձնաժողովի» զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում» - Mediamax.am

Փետրվար 26, 2026
125 դիտում

««Քննիչ հանձնաժողովի» զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Դրանում ասվածա է.

 

«Ս.թ. փետրվարի 23-ին հարկատուների միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում «Շնորհապետական կուսակցության» նախագահ Գուրգեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է.

 

«Քննիչ հանձնաժողովի զեկույցների ժամանակ Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում ասում էր, որ ռուս գործընկերները մեզ խոչընդոտում էին F-16-երը խոցել»:

 

Հիշյալ «գործիչը» միայն իրեն հայտնի պատճառներով իմ խոսքերը ներկայացրել է խեղաթյուրված եւ համատեքստից կտրված, փորձելով դրանց միջոցով հիմնավորել իր թեզերը: 

 

Հանրայինի եթերում հնչած խոսքերին, թերևս, չէի անդրադառնա, եթե նախկինում բարձրաձայնած չլինեի «Քննիչ հանձնաժողովի» իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին եւ բուն զեկույցին ծանոթանալու պահանջս: Ինչպես նշել եմ 2025թ. դեկտեմբերի 1-ի հայտարարության մեջ, դա «քմահաճույք» չէ, ալ սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք: 

 

Ազգային Ժողովի աշխատակազմը՝ արձանագրությունները չտրամադրելով եւ պնդելով, որ «Քննիչ հանձնաժողովի» զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, կամա թե ակամա պարարտ հող է ստեղծում, որպեսզի տարատեսակ «գործիչները» հանդես գան կամայական եւ իրենց աշխարհաքաղաքական նախասիրությունները սպասարկող մեկնաբանություններով«:




Մեր ընտրանին