Ցամաքային եղանակով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ - Mediamax.am

Փետրվար 13, 2026
173 դիտում

Ցամաքային եղանակով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ


Լուսանկարը` Armenpress


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունից հայտնել են, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված եւ սահմանագծված հատվածով։ 

 

Քննարկումների ընթացքում երկու երկրի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստերում կքննարկվեն նաեւ տարածաշրջանային անվտանգության նոր ձեւավորվող համակարգը, խաղաղության հնարավոր օգուտները, երկու հասարակությունների միջեւ հարաբերությունների վերաբերյալ հանրային ընկալումները, ինչպես նաեւ՝ տնտեսական համագործակցության հնարավորությունները: 




Մեր ընտրանին