Երեւան: Մեդիամաքս: Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը կիսվել է մի մտքով, որն ունեցել է Ալբեր Քամյուի «Մարդն ըմբոստացած» (1951թ.) էսսեն ընթերցելուց հետո:
Նա այն փոխանցել է տիկնոջ հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ.
«Ապագան կանխատեսել հնարավոր չէ, եւ բացառված չէ, որ վերածնունդն անհնար է։
Պարզապես մենք հրաժարվում ենք համակերպվել։ Մենք պարտավոր ենք ընտրել վերածնունդը։ Այլ ընտրություն չի էլ մնում. կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք»։
















