Բրայան Մեյն ասել է, որ Queen-ը այլեւս ԱՄՆ-ում հանդես չի գա - Mediamax.am

Փետրվար 28, 2026
1209 դիտում

Բրայան Մեյն ասել է, որ Queen-ը այլեւս ԱՄՆ-ում հանդես չի գա


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը բացառել է տեսանելի ապագայում ԱՄՆ-ում ելույթների հնարավորությունը:

Daily Mail-ին տված հարցազրույցում 78-ամյա երաժիշտն ասել է.

 

«Ամերիկան հիմա վտանգավոր վայր է, եւ դա պետք է հաշվի առնել: Դա շատ ցավալի է, քանի որ Queen-ը մեծացել է Ամերիկայում, մենք սիրում ենք այդ երկիրը, բայց այն այլեւս նույնը չէ, ինչ նախկինում էր»:

 

 

Queen խմբի հինգ ալբոմ անընդմեջ ընդգրկվել էր ամերիկյան թոփ-10-ում՝ առաջին հորիզոնականին հասնելով The Game (1980 թ.) ալբոմով, որից երկու երգ՝ Another One Bites the Dust-ը եւ Crazy Little Thing Called Love զբաղեցրել էին հիթ շքերթի առաջին հորիզոնականը:




Մեր ընտրանին