Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո այնտեղ մնացած 10 քաղաքացի տեղափոխվել Հայաստան:
«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստան»,- գրել է Արսեն Թորոսյանը:
















