Անհնազանդ Փարաջանովը, արվեստի ուժը եւ 10-ամյա Իռենը - Mediamax.am

Հունվար 21, 2026
exclusive
179 դիտում

Անհնազանդ Փարաջանովը, արվեստի ուժը եւ 10-ամյա Իռենը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Միքայելյանը
Անահիտ Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Անդրեասյանը
Արփինե Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Հակոբյանը
Քրիստինե Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իռենը
Իռենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2026թ. հունվարի 20-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանը հյուրընկալել էր «Փարաջանովը եւ նրա թանգարանը» մրցանակային թեստ-խաղի հաղթողներին։ 

 

Մեդիամաքսը թեստ-խաղը կազմակերպել էր Սերգեյ Փարաջանովի թանգարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ։ 

 

Թեստ-խաղը 41 գրանցված մասնակից ունեցավ, սակայն նրանցից ոչ մեկը բոլոր 23 հարցերին ճիշտ չէր պատասխանել: Երեք մասնակից՝ Տաթեւիկ Հարությունյանը, Քրիստինե Հակոբյանը եւ Արփինե Անդրեասյանը, ճիշտ էին պատասխանել 21 հարցի՝ գրանցելով լավագույն արդյունքը:

 

Տաթեւիկ Հարությունյանը հարգելի պատճառով չկարողացավ հունվարի 20-ին թանգարան գալ եւ իր մրցանակ գիրքը կստանա ավելի ուշ:

 

Մասնակիցները տարբեր տարիքի ու մասնագիտությունների էին, բայց նույն հետաքրքրությամբ՝ հասկանալ, բացահայտել, մոտենալ մի արվեստագետի, որն իր ժամանակից անդադար փախչել է դեպի հավերժություն։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրինության հետ քննարկման արդյունքում որոշում էր կայացվել հրավիրել նաեւ 17 հարցի ճիշտ պատասխանած 10-ամյա Իռենին: 

 

Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը հատուկ ընդգծեց նրա ներկայությունը՝ նշելով, որ դա հուսադրող նշան է մշակույթի ապագայի համար։ 

Անահիտ Միքայելյանը Անահիտ Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ երեխան ընտրում է իր ազատ ժամանակը նվիրել արվեստին, դա արդեն հաղթանակ է», - ասաց նա՝ շեշտելով, որ նման խաղերն ու նախաձեռնությունները կարող են երիտասարդներին ոչ թե պարզապես բերել թանգարան, այլ երկարաժամկետ կապ ստեղծել արվեստի աշխարհի հետ։

 

Անահիտ Միքայելյանը հիշեցրեց Փարաջանովի անկոտրում ստեղծագործական էությունը․ անգամ «վանդակում» հայտնվելով՝ նա շարունակում էր արվեստագետ մնալ։ Թանգարանը փորձում է լինել այն տարածքը, որտեղ երիտասարդը կարող է 

ոչ միայն դիտել, այլ մտածել, կասկածել, բացահայտել, նկատել է տնօրենը:

Քրիստինե Հակոբյանը Քրիստինե Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Հակոբյանը ֆինանսիստ է, բայց արվեստը նրա կյանքի կարեւոր մասն է, իսկ թանգարանները՝ հետազոտության տարածք։ 

 

Թեստ-խաղին մասնակցելու որոշումը գրեթե ինքնաբուխ էր․ 

 

«Տեսա թեման, մտածեցի՝ ինչո՞ւ չփորձել։ Բայց հարցերը հեշտ չէին»։ 

Արփինե Անդրեասյանը Արփինե Անդրեասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Անդրեասյանը կարեւոր դիտարկում ունի՝ թանգարանների թվայնացման մասին։ Նրա կարծիքով, ցուցանմուշների առցանց ներկայացումը չի նվազեցնում իրական այցելության արժեքը, հակառակը՝ մեծացնում է հետաքրքրությունը. 

 

«Մարդը տեսնում է, հետաքրքրվում է ու ուզում է տեղում զգալ այդ ամենը»։

 

Արփինեն լեզվաբան է։ Թեստ-խաղին մասնակցելիս բացահայտումներ է արել թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանի մասին:

 

«Երազողները» ֆիլմը գտնվել է 48 տարի անց

«Ինձ զարմացրեց, որ նա եղել է «Երազողներ» խմբի անդամներից։ Գիտեի խմբի մասին, ֆիլմն էլ դիտել էի, բայց Զավեն Սարգսյանի մասնակցությունը բացահայտում էր ինձ համար», - հավելում է Քրիստինեն։

Իռենը Իռենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինեի եւ Քրիստինե կողքին առանձնանում էր Իռենը՝ ամենափոքր մասնակիցը, որի ներկայությունը սրահում միանգամից փոխում էր մթնոլորտը։ Իռենը պատմում է, որ ձմեռային արձակուրդն անցկացրել է՝ կարդալով, դիտելով, ուսումնասիրելով Սերգեյ Փարաջանովին։

 

Հետաքրքրությունը սկսվել էր դեռ չորս տարեկանում, երբ մայրիկը նրան առաջին անգամ բերել էր այս թանգարան։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Իռենի համար կարեւոր էր հարցերին պատասխանել սեփական գիտելիքով, ոչ թե պարզապես որոնելով ճիշտ տարբերակը։ «Եթե առաջին տեղ զբաղեցնեի, բայց ոչ իմ գիտելիքով, ինքնախաբեություն կլիներ», - ասում է նա լրջությամբ, որը հազվադեպ է լսվում տասը տարեկան երեխայից։

 

Արփինեն եւ Քրիստինեն թանգարանից նվեր ստացան Կոռա Ծերեթելիի «Коллаж на фоне автопортрета» գիրքը, իսկ Իռենը՝ «Փարաջանովի երազային աշխարհը» տուփը, որը ներառում է հետաքրքիր առաջադրանքներ եւ ստեղծագործական խաղեր: 

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին