Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերի - Mediamax.am

Փետրվար 28, 2026
1230 դիտում

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերի


Լուսանկարը` minval.az


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Բաքվում պահվող չորս գերի:

«Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ 

 

«Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»,- հայտնել է Փաշինյանը:




Մեր ընտրանին