Շարժմամբ տարված. Բացվել է Քնարիկ Վարդանյանի նկարների ցուցադրությունը - Mediamax.am

Դեկտեմբեր 12, 2025
73 դիտում

Շարժմամբ տարված. Բացվել է Քնարիկ Վարդանյանի նկարների ցուցադրությունը


Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյան

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան


Երեւան: Մեդիամաքս: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրությունը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է հայ կերպարվեստի պատմության լուսանցքներում մնացած կին արվեստագետներին բացահայտելու կարեւոր առաքելությունը։ 

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

««Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրությունը երկար տարիների լռությունից հետո այս ականավոր արվեստագետին իր ամբողջ գեղարվեստական ներուժով ներկայացնող կարեւոր նախագիծ է։ Քնարիկ Վարդանյանի (1914-1996) արվեստը կյանքի ամեն մի տարր իր ողջ էությամբ ուսումնասիրելու ու ճանաչելու մասին է՝ սկսած իրական, շոշափելի, հասանելի, առօրեական մակարդակից մինչեւ անհասանելի, անշոշափելի, տիեզերական հորիզոններ», - հայտնում են կենտրոնից:

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Տասնամյակների հարուստ գեղանկարչական ժառանգության մեջ նկարչուհուն առաջ մղող գլխավոր ուժը մշտապես եղել է շարժումը, որով նա ոչ թե պարզապես հետաքրքրված, այլ տարված է եղել։ Իր օրագրերում եւ հոդվածներում արվեստագետը բազմաթիվ անգամներ անդրադառնում է շարժման ֆենոմենին։

 

Ցուցադրությանը ներկայացված շուրջ հիսուն աշխատանքների մեծամասնությունը հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուից են: Մի շարք ստեղծագործություններ եւ կարեւոր արխիվային նյութեր տրամադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ 

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Ցուցադրությունը կգործի «Արծիվ» սրահում մինչեւ 2026 թվականի մարտի 7-ը։ 

 

Մուտքն ազատ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին