Վերոնիկա Զոնաբենդն արժանացել է «Forbes-ի հերոսներ» մրցանակին - Mediamax.am

Դեկտեմբեր 09, 2025
203 դիտում

Վերոնիկա Զոնաբենդն արժանացել է «Forbes-ի հերոսներ» մրցանակին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանում կայացել է «Forbes-ի հերոսներ» մրցանակի առաջին մրցանակաբաշխությունը:

 

2025 թվականի «Forbes-հ հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում հաղթող է ճանաչվել Noôdome համայնքի համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ 

 

«2020 թվականին հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հիմնադրեցին Noôdome-ը՝ մի համայնք, որը միավորում է ձեռնարկատերերին եւ գիտնականներին: Noôdome-ը իրեն անվանում է «առաջադեմ գաղափարների, մարդկանց եւ նախագծերի ինտեգրատոր» եւ հիմնական շեշտը դնում է միջառարկայական փոխգործակցության վրա։

 

Noôdome-ի «դեսպանների» թվում են նյարդալեզվաբան Տատյանա Չերնիգովսկայան, դերասան Դանիլա Կոզլովսկին, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը: Համայնքն ավելի քան 1000 անդամ ունի: Noôdome-ը տարեկան անցկացնում է ավելի քան 600 միջոցառում, այդ թվում՝ ֆիլմերի նախադիտումներ եւ թատերական փորձեր, բաց հարցազրույցներ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ վենչուրային կապիտալի վերաբերյալ կոնֆերանսներ, ինչպես նաեւ սոցիալական ներդրումների եւ իմպաքթ նախագծերի վերաբերյալ ֆորումներ: 

 

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին ղեկավարը եւ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիրն ու առաջին նախագահը 2023 թվականի աշնանից գտնվում է կալանքի տակ Ադրբեջանում՝ մեղադրվելով մի շարք ծանր հանցագործությունների համար: Վերոնիկա Զոնաբենդը շարունակում է աշխատել նրանց համատեղ նախագծերի վրա», - գրում է Forbes.ru-ն: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին