ԵՄ-ն Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու մրցույթ է հայտարարել - Mediamax.am

Հոկտեմբեր 20, 2025
212 դիտում

ԵՄ-ն Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու մրցույթ է հայտարարել


Լուսանկարը`


Եվրոպական Միության EU NEIGHBOURS east ծրագիրը «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու նոր կոչ է տարածել։

«Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ բնակվում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) կամ Եվրոպական միության անդամ երկրում, ապա կարող ես մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։

 

Նախաձեռնությունն ուղղված է աշխույժ եւ եռանդուն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Դիմելու համար անհրաժեշտ է անգլերենի լավ իմացություն, սեփական համայնքի եւ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկություն եւ քաղաքացիական ակտիվ գործունեության մաս կազմելու համար բավարար ժամանակ հատկացնելու պատրաստակամություն։

 

Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Նրանք կփոխանակեն իրենց փորձը, կքննարկեն երիտասարդներին անմիջականորեն հուզող հարցեր, կկիսվեն լավագույն պրակտիկաներով եւ միասին կաշխատեն հանուն իրենց երկրների ավելի լավ ապագայի: Հայտերի ընդունման եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:

 

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 3-ը լրացնել դիմումի ձեւը։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալուց հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանց հետ կտարվի հատուկ աշխատանք, որից հետո նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման վերջնաժամկետից մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը ներառող գործընթացը տեւում է մոտ 8 շաբաթ»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին