Հիմնվել է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը - Mediamax.am

258 դիտում

Հիմնվել է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը


Արտաշես Իկոնոմովը
Արտաշես Իկոնոմովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Իկոնոմովը, Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը
Արտաշես Իկոնոմովը, Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նինա Կարապետյանցը
Նինա Կարապետյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ձեռնարկատեր եւ գյուտարար Արտաշես Իկոնոմովը, հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը եւ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարել են «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մեկնարկի մասին: Ինչպես նշված է շարժման մանիֆեստում՝ դրա նպատակն է «ստեղծել պետություն՝ հիմնված մարդու ազատության, պատասխանատվության եւ արժանապատվության վրա»:

Շարժման ներկայացուցիչները նշել են, որ այն ներկայացնում է քաղաքական հայտ՝ 2026թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: 

Արտաշես Իկոնոմովը, Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը Արտաշես Իկոնոմովը, Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը ներկա է եղել «ՆԺԱՐ»-ի ներկայացուցիչների հանդիպմանը լրագրողների հետ՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները: 

 

«Գալիս ենք ոչ թե բաժանելու, այլ՝ միավորելու»

 

Արտաշես Իկոնոմով

 

Այսօր հայտարարում ենք «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մեկնարկի մասին: Մեր նպատակն է ոչ միայն ախտորոշել մեր խնդիրներն, այլեւ՝ ներկայացնել դրանց լուծման համակարգային տեսլական: Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան վերջին երեք տասնամյակները: Դրանք պայմանավորված են պետականության հիմքում իրական ազգային ինքնորոշման բացակայությամբ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Անկախությունից ի վեր իրավունքի գերակայությունը զոհաբերվել է քաղաքական նպատակահարմարությանն, իսկ սահմանադրությունները դիտարկվել են ոչ թե որպես հանրային պայմանագիր, այլ որպես գործիք՝ իշխանության պահպանման համար: Արդյունքում ընտրակեղծիքները, քաղաքական բռնությունները, հանրային կյանքի խեղաթյուրումը քաղաքացուն զրկել են քաղաքական սուբյեկտությունից, իսկ պետությունը ձախողել է իր հիմնարար պարտավորությունը՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Մենք «դե յուրե» ունենք պետություն, բայց «դե ֆակտո» կայացած չենք:

Լուսանկարը` Մեդիամաքս

«ՆԺԱՐ» սահմանդրական շարժումը գալիս է ոչ թե բաժանելու, այլ՝ միավորելու, ոչ թե վրեժխնդրության, այլ՝ օրենքի գերակայության եւ արդարության հաստատման համար: Մեր նպատակն արժանի պետության կերտումն է՝ հիմնված մարդու ազատության, պատասխանատվության եւ արժանապատվության վրա: Մեր տեսլականը հիմնված է հինգ հենասյան վրա՝ արժանապատվություն եւ ազատություն, կայուն անվտանգություն, օրենքի գերակայություն, արժանապատիվ բարեկեցություն, կարողունակ կառավարում: Այս հենասյուները կյանքի կոչելու համար մշակել ենք ինստիտուցիոնալ ճարտարապետություն, որը ներառում է պետական խորհուրդ, ինքնորշման ազգային ինստիտուտ եւ այլ կառույցներ, որոնք կդառնան նոր պետության կմախքը: Այս ապագան կերտելու գործում յուրաքանչյուր հայ կարող է եւ պետք է լինի փոփոխությունների առանցքն ու մասնակիցը: 

 

 

«Քաղաքացիական հասարակությունը կազմաքանդվել է» 

 

Նինա Կարապետյանց

 

Շուրջ 25 տարի զբաղվել եմ իրավապաշտպանությամբ: Սա բացառիկ գործունեության տեսակ է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել լուրջ գիտելիք եւ փորձառություն՝ համեմատելու՝ ինչ ունեինք ժամանակին եւ ինչ կա հիմա: 

Նինա Կարապետյանցը Նինա Կարապետյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցավալիորեն, թե՛ իրավապաշտպանությունը, թե՛ քաղհասարակությունը լուրջ հետընթաց են ապրել մեր երկրում, ես կասեի՝ կազմաքանդվել են: Իսկ քաղաքացիական հասարակությունը կարեւորագույն ինստիտուտներից է, առանց որի պարզապես հնարավոր չէ կառուցել պետություն եւ ժողովրդավարություն: 

 

Տասնամյակներ շարունակ մենք գնացել ենք ճանապարհով, որը չեզոքացրել է արժեքներն ամեն ինչում: Սա չէր կարող անհետեւանք մնալ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար շատ ծանր եւ դժվար որոշում եմ կայացրել դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը եւ համախոհների, գործընկերների հետ զբաղվել այն գործունեությամբ, որն իսկապես կարող է փոփոխություն բերել: «ՆԺԱՐ» շարժումն ունի հստակ առաջարկներ, գործողություններ, ծրագրեր եւ նվիրված մարդիկ: Մենք մերժում ենք սուտն ու երկակի ստանդարտները: 

 

«Սեպտեմբերի վերջին կներկայացնենք վարչապետի մեր թեկնածուին» 

 

Արտաշես Իկոնոմով

 

Մեր ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջինը սահմանադրական փոփոխությունների կատարումն է, որը հիմք կդառնա, որպեսզի այնպիսի մարդիկ, որոնց տեսել ենք, այլեւս երբեք չկարղանան հասնել կառավարման օղակներին: Բացի այդ, լինելու է մոտեցում, որը հնարավորություն կտա կանխարգելել նրանց գործունեությունը, եթե նույնիսկ կառավարման օղակներին հասնելը հաջողվի: Ծրագրի երկրորդ մասը կառավարության ծրագիրն է, որը կներկայացվի սեպտեմբերի վերջին, երբ կներեկայացնենք վարչապետի մեր թեկնածուին եւ կառավարության անդամներին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես նշեցի, մենք ստեղծելու ենք Ազգային ինստիտուտ, որի միջոցով հասարակ, բանական մարդիկ կկարողանան զբաղվել պետականաշինությամբ՝ առանց մտնելու քաղաքական խաժամուժի մեջ: Այս ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը լինելու է ոչ կուսակցական: Դրա կազմից ընտրվելու է Պետական խորհուրդ, որը կիսանախագահական կառավարման մոդելում փոխարինելու է նախագահի ինստիտուտը: Խորհուրդը կազմված կլինի 9 տարով ընտրվող 9 անդամից: 

 

Այս ինստիտուտը դառնալու է պետության կառավարման չորրորդ ճյուղը: 

 

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ հասկանում ենք, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ բոլոր նախկին իշխանությունները Սահմանադրությունը փոխել են իրենց վերարտադրության համար: Գալով իշխանության՝ Փաշինյանը խոստացավ, բայց չարեց, իսկ մենք կանենք՝ «Սերժի կարած կոստյումը»՝ այս Սամանադրությունը, պատռելու ենք թե՛ իր, թե՛ Սերժ Սարգսյանի համար: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք, միանշանակ, ներկայացնում ենք նաեւ քաղաքական հայտ: Այս շարժումը վերածվելու է կոալիցիայի եւ մասնակցելու է 2026թ. ընտրություններին: 

 

«Սահմանադրական փոփոխությունների փաթեթը կներկայացնենք հոկտեմբեր-նոյեմբերին» 

 

Գարեգին Միսկարյան

 

Ըստ էության, ներկայացվեց «ՆԺԱՐ» շարժման առաջարկած երկու կարեւորագույն փոփոխություն: Դրանցից առաջինը Սահմանադրական երաշխիքներով Ինքնորոշման ազգային ինստիտուտի հիմնադրումն է, որը նպաստելու է Հայաստանում քաղաքացիական եւ քաղաքական շերտերի ձեւավորմանը: Տարիներ շարունակ Հայաստանում քաղաքական շերտը ծառայել է ոչ թե պետական, այլ՝ ֆինանսավորողի, վճարողի շահին, իսկ քաղհասարակությունն առաջ է գնացել անարդյունավետ եւ թույլ քայլերով: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս կարեւոր փոփոխությունը Պետական խորհդրի ներդրումն է: Մեր գնահատմամբ սա այն պակասող օղակն է, որը փխրուն ժողովրդավարություն ունեցող պետությունների դեպքում կարող է կտրուկ բարձրացնել արդյունավետությունն ու կառավարման ոլորտում ձեւավորել հակակշիռներ: 

 

Կան նաեւ այլ առաջարկներ՝ կապված հորիզոնական կառավարման, մարզերում ինքնավարության զարգացման հետ: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը կներկայացնենք հոկտեմբեր-նոյեմբերին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է հասարակությունում համերաշխության մթնոլորտի ստեղծմանը՝ լավագույն ճանապարհը գաղափարի, ընդհանուր նպատակի շուրջ համախմբումն է: Կարծում ենք՝ գտել ենք այն բանալին, որը կհամախմբի մեր հասարակությանը: Եթե շատ պարզ ասեմ, դա ինքնորոշման գաղափարն է: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին