Երեւանում գործում է Վան Գոգի եւ Կլիմտի մուլտիմեդիա ցուցադրությունը - Mediamax.am

209 դիտում

Երեւանում գործում է Վան Գոգի եւ Կլիմտի մուլտիմեդիա ցուցադրությունը



Երեւան: Մեդիամաքս: Երեւանում գործում է «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը ներկայացնում է Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները լույսի, ձայնի և շարժման համադրությամբ։

 

Ցուցահանդեսը առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է տալիս արվեստի սիրահարներին հայտնվելու համաշխարհային գլուխգործոցների ներսում։ 

 

510 քմ ցուցասրահը, 4 մետր բարձրությամբ էկրաններն ու տիեզերական ձայնային համակարգը այցելուներին մատուցում են աննախադեպ փորձառություն՝ նորովի զգալու Վան Գոգի «Աստղալից գիշերը», «Արևածաղիկները», Կլիմտի «Համբույրը» և ավելի քան 300 ստեղծագործություն։

 

77 րոպե տևողությամբ ծրագրում վիզուալ և ձայնային նորարարական լուծումները այցելուներին տեղափոխում են Վան Գոգի և Կլիմտի պատկերային և հոգևոր աշխարհ։ 

 

Ցուցադրությունը բաց է ամեն օր մինչև օգոստոսի 19-ը՝ ժամը 10։00-ից 24։00-ը, Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում (Աբովյան 16)։ 

 

Տոմսերի արժեքը՝ 3500 ՀՀ դրամ աշխատանքային օրերին և 5000 ՀՀ դրամ՝ հանգստյան օրերին։ 

 

Anima Exhibitions-ի նպատակն է Հայաստանը դարձնել մշակութային ճամփորդության մեջ հերթական կանգառը՝ բերելով ժամանակակից արվեստի լավագույն փորձառությունները տեղի հանրությանը։

 

Լրացուցիչ տեղեկությունների և տոմսերի համար այցելեք www.anima.am։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին