Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը - Mediamax.am

Փետրվար 26, 2026
exclusive
9074 դիտում

Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը



Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը լույս է ընծայել Արա Թադեւոսյանի հեղինակած «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը:

Այն 2013-ից 2019-ը թվականներին Հայաստանում Ռուբեն Վարդանյանի ծավալած գործունեության մասին է:

 

Գիրքը ցույց է տալիս Հայաստանի, Արցախի եւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան՝ բազմաթիվ փաստեր, վկայություններ եւ աշխատանքային փաստաթղթեր հրապարակվում են առաջին անգամ:

 

Գրքում նաեւ նորովի են ներկայացվում 2016-2017 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք փաստացի հող նախապատրաստեցին 2018-ի իշխանափոխության համար:

 

Գիրքը կարելի է ձեռք բերել Մեդիամաքսի առցանց գրախանութում այս հղումով.

 

https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan

 

Մարտի 14-ից «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը հասանելի կլինի «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:




Մեր ընտրանին