Երեւան: Մեդիամաքս: Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ:
Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացել է 10 ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը:
Կիսանդրին կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:
















