Մարտի 8-9-ի արշավները. Աղջկա բերդ, վերելք Ապակեքար եւ էքսպեդիցիա դեպի Քարկատար - Mediamax.am

350 դիտում

Մարտի 8-9-ի արշավները. Աղջկա բերդ, վերելք Ապակեքար եւ էքսպեդիցիա դեպի Քարկատար


Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Լուսանկարը` That Trail


Եղանակը տաքանում է եւ առջեւում Մարտի 8-յան հանգստյան օրերն են: Դրանց ընթացքում հայկական արշավական ակումբներն առաջարկում են մի շարք տոնական երթուղիներ, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ Մեդիամաքսում:

 

Մարտի 8 (շաբաթ)

 

«Խարույկ» արշավական ակումբ. Տոնական վերելք Աղջկա բերդ

 

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, ակումբն ուղեւորվում է Տավուշի մարզ, որտեղ բարձրանալու է Աղջկա բերդ:

 

Արշավի երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Արշավի ավարտից հետո գնալու եք «Կորած տեղ», որտեղ ջերմ խարույկի շուրջ կպատրաստեք տոնական պլեճ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Տոնական վերելք Մեծ Փարախադեմ

 

Մարտի 8-ին North Peak լեռնային ակումբը բոլոր լեռնասերներին հրավիրում է վերելք կատարել Ուրծի լեռների Մեծ Փարախադեմ գագաթը (1995 մ):

 

Ուրծի լեռներն Արարատի մարզի հարավ-արեւելյան հատվածում են: Այս լեռնաշղթայից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը:

 

Վերելքը սկսվելու է Տիգրանաշեն գյուղ չհասած: Քայլելու եք մոտ 12 կմ՝ հավաքելով 650 մ հարաբերական բարձրություն:

 

Քայլարշավը բարդ չէ եւ հարմար է նաեւ սկսնակների համար:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մարտի 9 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Ապակեքար լեռ

 

Այս կիրակի ակումբը հրավիրում է մասնակցելու Ապակեքար լեռան (1651 մ) վերելքին: Ապակեքարը «Դիլիջան ազգային պարկ»-ի ամենագրավիչ լեռներից է: Այն Տավուշի մարզում է՝ Հաղարծին եւ Հովք գյուղերի միջեւ։

Լուսանկարը` Armenian Geographic

Հաղարծին գյուղից լեռը բավական դժվարամատչելի տեսք ունի, բայց իրականում վերելքը միջին բարդության է, քանի որ հետեւի կողմով դեպի գագաթ է բարձրանում շատ գեղեցիկ եւ ապահով արահետ։

 

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստեւի հովիտն ու Վարագի լեռները:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ArmLand արշավական ակումբ. Ծնունդ-արշավ Ապակեքար լեռ

 

Մարտի 9-ին նույն՝ Ապակեքար լեռ, ուղեւորվելու է նաեւ ArmLand արշավական ակումբը՝ հրավիրելով միանալ ծնունդ-արշավին:

 

Այդ օրը լրանում է ակումբի հիմնադրման 11 տարին:

 

Արշավի ավարտին այցելելու եք «Մեր Լեռները» սպորտային ճամբար, որտեղ էլ տոնելու եք ակումբի ծննդյան օրը:  

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. 5 գագաթ Փամբակի լեռներում

 

Այս կիրակի North Peak լեռնային ակումբը վերելք է կատարելու Փամբակի լեռների 5 գագաթ՝ Հոլ (2713 մ), Գնդիկ (2736 մ), Արքայից (2725 մ), Օձաթաղ (2745 մ) եւ Աժդահա (2831 մ):

Լուսանկարը` North Peak

Վերելքն իրականացվելու է Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղից։ Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը`մոտ 800 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Տեսլիք լեռ եւ այց քարանձավ

 

Մարտի 9-ին ԱՐԻ ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ բարձրանալու Տեսիլք լեռը (1372 մ): Վերելքը սկսվելու է Գանձաքար գյուղից: Գագաթից կարող եք վայելել Իջեւանի եւ Միափորի լեռնաշղթաներ բացվող հրաշք բնապատկերները։ Վերելքից հետո բացահայտելու եք նաեւ լեռան վրա գտնվող քարանձավը, որը տպավորիչ է իր խորհրդավորությամբ եւ մեծությամբ։

 

Երթուղու երկարությունը 9 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 6-14 տ. վերելք Երախի լեռներ

 

«Երբեւէ եղե՞լ եք Մարս մոլորակում, եթե ոչ, ապա այս արշավը ձեր խոխի համար է», - պնդում են ԱՐԻ Խոխա արշավական ակումբից:

 

Այս կիրակի այն 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Արարատի մարզ՝ բարձրանալու Երախի լեռներ։ Այս լեռնաշղթան Գեղամա լեռների հարավարեւմտյան ճյուղավորություններից է։ Գագաթից կարող եք հիանալ Արարատով, Արագածով, Գեղամա լեռնաշղթայով, Երանոսով։ Արշավը սկսվելու է Սիսավան գյուղից, ավարտվելու՝ Վեդիում։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Երթուղու երկարությունը 12 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ+:

 

Մանրամասները՝ հղումով:

 

4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Սրվեղի վանք

 

Այս կիրակի ակումբը մեկնում է Տավուշի մարզ, որտեղ այցելելու է Սրվեղի վանք: Այն իր տեսակով նման է Կիրանց վանքին։ Վանքն Այգեհովիտ գյուղից 3 կմ հյուսիս-արեւմուտք է՝ անտառի մեջ՝ «Խաչի տակ» կոչվող վայրում: Սրվեղի վանքի մասին տեղեկություններ մեզ չեն հասել, իսկ վանքի պատերին եղած արձանագրությունները սուղ են՝ տալով կցկտուր պատկերացումներ վանքի պատմության եւ ճարտարապետության մասին:

 

Սրվեղի տարածքում կա գեղեցիկ բացատ, որտեղ էլ նախատեսված է խարույկ վառել, խաղեր խաղալ եւ անցկացնել հաճելի ժամանակ:  

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club

Երթուղին հարմար է նաեւ արշավական փորձ չունեցող երեխաների համար:

 

Դրա երկարությունը 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 200 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Խարույկ» արշավական ակումբ. Էքսպեդիցիա դեպի Քարկատար

 

Կիրակի օրն ակումբն իրականացնելու է էքսպեդիցոն վերելք Քարկատար լեռ (2961 մ)։ Արշավը սկսվելու է Ելփին գյուղից, ավարտվելու՝ Հորսում: Երթուղին անցնելու է վայոցձորյան գեղեցիկ տեսարաններով:

Լուսանկարը` «Խարույկ»

Արշավի ընդհանուր երկարությունը 20 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1400 մետր։ Երթուղին բարդ է եւ ակումբին միանալու համար պարտադիր է ունենալ արշավական փորձ:  

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Ճանապարհորդ» արշավախումբ. Ձմեռային Ցաղաց քար, Սմբատաբերդ

 

Կիրակի օրը ակումբը նախատեսում է հետտոնական տպավորիչ քայլարշավ Վայոց ձորի յուրահատուկ անկյուններից մեկում:

 

«Թեեւ արդեն գարուն է, սակայն արշավը կիրականացվի ձմեռային շնչով», - նշում են արշավի կազմակերպիչները:

 

Երթուղու սկզբում քայլելու եք դեպի Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը՝ Ցաղաց քարը, որտեղից ֆանտաստիկ տեսարան է բացվում դեպի Թեքսար, որն այս օրերին ամբողջովին ձնածածկ է: Վանքից հետո ճանապարհը կշարունակեք դեպի միջնադարյան ամենանշանավոր ամրոցներից մեկը՝ Սմբատաբերդը, որտեղից Եղեգիսի կիրճը երեւում է իր ողջ հմայքով: Սմբատաբերդից միջնադարյան արահետով իջնելու եք Եղեգիս գյուղ, որտեղից էլ վերադառնալու եք Երեւան:

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Քայլարշավի երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հատիս Տուր. Վերելք Երանոս լեռ

 

Մարտի 9-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Արարատի մարզ` Երանոսի լեռներ։ Նախատեսված է վերելք Երանոս լեռ (1823 մ): Երթուղու ընթացքում բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Ազատի կիրճ, Ազատի ջրամբար, Արարատ, Արագած եւ Գեղամա լեռներ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

My Hiking արշավական ակումբ. Արշավ Գրավի կիրճում

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Վայոց ձորի մարզ՝ քայլելու գողտրիկ Գրավի կիրճով։

 

Կիրճի տարածքից բացվում են աննկարագրելի տեսարաններ դեպի հսկայական ժայռեր:

 

Երթուղու երկարությունը 14 կմ է: Այն հարմար է նաեւ սկսնակների համար:

 

Մանրամասները՝ հղումով:

 

That Trail արշավական ակումբ. Արշավ Ծաղկունյաց լիճ

 

Մարտի 9-ին ակումբն ուղեւորվում է Ծաղկունյաց լեռներում գտնվող Ծաղկունյաց լեռնային լիճ (2450 մ)։ Վերելքը սկսվելու է Աղվերան լեռնային հանգստավայրից։

 

Քայլարշավի երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրություն՝ 550 մ:

Լուսանկարը` That Trail

That Trail-ի կանոնավոր արշավները բացառապես փոքր՝ 5-10 հոգանոց խմբերի համար են:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Արտենի եւ Թալինի բերդեր

 

Այս կիրակի նախատեսված է Գիտարշավ ակումբի «Հայոց բերդերը» նախագծի քայլարշավն Արտենի եւ Թալինի բերդեր:

 

Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղի մոտակայքից սկսվելու է վերելքը Մեծ Արտենի լեռ (2047 մ), որի գագաթին կանգուն են երբեմնի հզոր Արտենի ամրոցի պարիսպները, աշտարակներն ու ջրավազանը։ Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտ: Այնուհետեւ նախատեսված է այց Հին Թալին քաղաքատեղի, որտեղ կտեսնեք Թալինի բերդը, բնակելի տների ավերակները, ջրավազանը եւ դամբարանադաշտը։

 

Արշավը կեզրափակվի Թալինի Կաթողիկե տաճարում, որը 7-րդ դարում կառուցել է Հայոց իշխան Ներսեհ Կամսարականը:

 

Քայլարշավի երկարությունը մոտ 7 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին