Վաճառքում է «Վանոն ու Վազգենը» գրքի չորրորդ տպաքանակը - Mediamax.am

582 դիտում

Վաճառքում է «Վանոն ու Վազգենը» գրքի չորրորդ տպաքանակը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է Մեդիամաքս մեդիա ընկերության հրատարակած «ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի չորրորդ տպաքանակի վաճառքը:

Գրքի վաճառքը մեկնարկել էր 2024թ. հոկտեմբերի 21-ին՝ առաջին տպաքանակը սպառվել էր երեք շաբաթվա ընթացքում, երկրորդ տպաքանակը՝ նոյեմբերի վերջում: 2025թ. փետրվարին սպառվել էր երրորդ տպաքանակը:

 

Փետրվարի 21-ին «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքն արժանացավ Արմենպրեսի «Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» մրցանակին:

 

Գիրքը հասանելի է «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» գրախանութների ցանցերում, նաեւ այլ գրախանութներում:

 

«ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը նաեւ կարելի է ձեռք բերել առցանց Մեդիամաքսի կայքի միջոցով այս հղումով.

 

https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen

 

Այս եղանակով գնելու դեպքում գիրքը կարող եք վերցնել Մեդիամաքսի գրասենյակից Երեւանի կենտրոնում կամ պատվիրել առաքում:

 

Գիրքն արժե 5 800 դրամ:

 

 

«ՎԱՆՈՆ ու ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:

 

Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:

 

Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին