Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը կվերանորոգվի «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ։
500 000 ԱՄՆ դոլար նվիրատվության շնորհիվ հիմնանորոգվելու է գրադարանի նախասրահը՝ առաջին հարկը, արդիականացվելու է լուսավորության համակարգը եւ տեղադրվելու է ապակեպատ տանիք, ինչը հնարավորություն կտա ստանալ նորարարական, ժամանակակից եւ ոգեշնչող միջավայր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին եւ բարեգործական հիմնադրամին՝ նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։
«Մենք սա դիտարկում ենք որպես երկուստեք աշխատանքի արդյունք, այն գործընթացի շարունակություն, որը սկսել ենք Երեւանի պետական համալսարանի հետ։ Մենք տեսնում ենք, որ համալսարանն անդադար փոփոխություններ է իրականացնում, ինչը շատ կարեւոր է մեր երկրի զարգացման համար», - ասել է
«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը:
ԵՊՀ գիտական գրադարանն անվանակոչվել է Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անունով 1997 թվականի հոկտեմբերի 7-ից: Նրանց որդին ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանն է, իսկ թոռը՝ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ պատվավոր դոկտոր Սարգիս Իզմիրլյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: