Ավարտվել է Yandex Armenia-ի «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան - Mediamax.am

514 դիտում

Ավարտվել է Yandex Armenia-ի «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Yandex Armenia-ն ամփոփել է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիայի արդյունքները:

Նոյեմբերի ընթացքում Yandex Go-ի ծառայությունների օգտատերերը կարող էին միանալ «Առատաձեռն նոյեմբեր» բարի նախաձեռնությանը՝  ուրբաթ օրերին տաքսի, առաքում կամ սնունդ պատվիրելով։ Տաքսիների և առաքման բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործությանը փոխանցել է 5 դրամ: Իսկ սննդի յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար՝ սկսած 3000 դրամից, ընդհանուր գումարին ավելացրել է ևս 30 դրամ։  Yandex Armenia-ն ավելացրել է ակցիայի հինգ օրերի ընթացքում ստացված գումարը։ Ակցիայի արդյունքներով՝ «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ), «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ», «Կյանքի ճանապարհ» բարեգործական կազմակերպություններին կփոխանցվի 4 570 000 դրամ:

 

«Մեր առաջնային նպատակը յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելն է։ Մենք երախտապարտ ենք Yandex Go-ին մեր առաքելությանը հավատալու համար և բոլոր նրանց, որոնք աջակցել են մեր հիմնադրամին,  հետևաբար՝ նաև օգնել Հայաստանի երեխաներին: Ձեր առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ իրականացնել կենսական անհրաժեշտության բուժումներ երեխաների համար: Նման արշավներն ընդգծում են հավաքական ջանքերի փոխակերպող ուժը», – ասել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

 

Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան Հայաստանում անցկացվել է երկրորդ անգամ։

 

Yandex Go-ն օգնում է նաև կազմակերպել անվճար ուղևորություններ և առաքումներ Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների շահառուների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին