Ձմռանը ձմեռային անվադողերով չերթեւեկելու դեպքում վարորդները կտուգանվեն - Mediamax.am

238 դիտում

Ձմռանը ձմեռային անվադողերով չերթեւեկելու դեպքում վարորդները կտուգանվեն


Լուսանկարը` sputniknews.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշմամբ՝ ճանապարհային երթեւեկության կանոններում եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում կկատարվեն փոփոխություններ:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

 

1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթեւ մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր

 

2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր եւ դրանից պակաս

 

3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

 

Նախատեսված պահանջների խախտման համար կկիրառվեն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչեւ 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով պատահար է գրանցվել՝ 20 հազար դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին