Արցախից տեղահանվածների մի մասը 2025թ. ապրիլից պետական աջակցություն չի ստանա - Mediamax.am

1471 դիտում

Արցախից տեղահանվածների մի մասը 2025թ. ապրիլից պետական աջակցություն չի ստանա


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Արցախից բռնի տեղահանվածների միայն որոշ թիրախային խմբեր 2025թ. ապրիլից կշարունակեն ստանալ պետական աջակցություն, ընդ որում՝ դրա չափը կնվազի: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը՝ նոյեմբերի 21-ի նիստում:

«Մենք պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին: Իհարկե, ոչ թե զրոյացնում ենք փաթեթն, այլ աջակցում ենք որոշակի սոցիալական խմբերի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նիստին զեկուցել է, որ 2025թ. հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ:

 

Ապրիլից դրամական աջակցություն կստանան միայն որոշ թիրախային խմբեր՝ անչափահասները, 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձիք, կերակրողին կորցրածներն ու 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները: Աջակցության չափը կկազմի 40 հազար դրամ:

 

2025թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին այս աջակցություն կրկին կնվազի՝ կազմելով 30 հազար դրամ:

 

Սոցիալական այս խմբերից դուրս անձիք 2025թ. ապրիլից աջակցություն չեն ստանա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին