Գրետա Թունբերգը Երեւանում կմիանա բողոքի ակցիային ՄԱԿ-ի գրասենյակի մոտ - Mediamax.am

Մարտ 03, 2026
9509 դիտում

Գրետա Թունբերգը Երեւանում կմիանա բողոքի ակցիային ՄԱԿ-ի գրասենյակի մոտ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 15-ին ժամը 16:00-ին կմիանա ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի մոտ կայանալիք «Stop Greenwashing Genocide!» բողոքի ակցիային:

Այդ մասին հայտնում են Հայկական կլիմայական արդարադատության նախաձեռնությունից:

 

Իսկ նոյեմբերի 14-ին Գրետա Թունբերգը կմասնակցի «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» պանելային քննարկմանը, որը ժամը 10։30-ին կմեկնարկի Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում:

 

Գրետա Թունբերգը նոյեմբերի 12-ին Հայաստան է ժամանել Վրաստանից:




Մեր ընտրանին