Արմինե Աֆեյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նոր ղեկավարն է - Mediamax.am

1237 դիտում

Արմինե Աֆեյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նոր ղեկավարն է


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, որ այս պաշտոնում նա կփոխարինի Արման Ջիլավյանին, որը որպես փոխնախագահ միանում է նախաձեռնության Տնօրենների խորհրդին:

 

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության եւ «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար։ Արմանի հանձնառությունն օգնել է ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունն ամբողջ աշխարհում», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:

 

«Մեծ պատվով եմ հետեւելու Արմանի օրինակին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, եւ շարունակելու գործել այն ամուր հիմքի վրա, որը դրվել է կազմակերպության գործունեության առաջին տասնամյակում: Քանի որ մենք պատրաստվում ենք նշել «Ավրորայի» 10-ամյակը 2025 թվականին, մեծ է իմ ոգեւորությունն աշխատելու մեր համաշխարհային գործընկերների եւ աջակիցների հետ, որպեսզի ընդլայնենք մեր ազդեցությունն ու ծրագրերը, աջակցենք մարդասերների հաջորդ սերնդին»,- ասել է Արմինե Աֆեյանը։

 

Արմինե Աֆեյանն «Ավրորայի» թիմին էր միացել 2023 թվականին: 2015-2016 թթ. նա կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին