Backbone Branding-ը Pentawards-ից վերադարձել է 10 մրցանակով - Mediamax.am

Փետրվար 22, 2026
2557 դիտում

Backbone Branding-ը Pentawards-ից վերադարձել է 10 մրցանակով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայկական Backbone Branding ընկերությունն աշխարհում դիզայնի ոլորտի «Օսկար» համարվող Pentawards մրցանակաբաշխությունից վերադարձել է 10 մրցանակով՝ 1 պլատինե, 4 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե:

 

26 անվանակարգում Backbone Branding-ի ներկայացված 16 աշխատանքից 10-ն արժանացել են պարգևի: Պլատինե մրցանակը «unHIDE» ապրանքանիշի համար ստացվել է «Պրոֆեսիոնալ կոնցեպտ» անվանակարգում:

 

«Այս տարի Pentawards մրցանակաբաշխությանը Backbone Branding-ը պահպանեց գերազանցության իր դիրքը, ինչն արդեն գնահատվել էր Pentawards-ի պատմության մեջ դեռ միայն մեկ անգամ և հենց մեզ տրված բացառիկ 'Core Award մրցանակով»,-ասել է ընկերության հիմնադիր Ստեփան Ազարյանը: Նրա խոսքերով, երկու տարի անընդմեջ տարվա գործակալության կոչմանն արժանանալը վկայում է Backbone Branding-ի սահմաններ չճանաչող և կայուն ազդեցություն գործող ստեղծարարության ուժի մասին: 




Մեր ընտրանին