Սեպտեմբերի 6-ից 8-ը կանցկացվի Գրքի երեւանյան փառատոնը - Mediamax.am

1033 դիտում

Սեպտեմբերի 6-ից 8-ը կանցկացվի Գրքի երեւանյան փառատոնը


Լուսանկարը` Գրքի երեւանյան փառատոն


Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Գրքի երեւանյան փառատոնը, որն անցկացվում է 2017 թվականից:

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետության դասերը, հայ եւ արտասահմանյան գրողների հետ հանդիպումները, թատերական ներկայացումները եւ այլն:

 

Ստորեւ ներկայացված է փառատոնի ամբողջական ծրագիրը:

 

Սեպտեմբերի 6

 

Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ

 

12։00 Փառատոնի բացման արարողություն

 

«Միսաք Մեծարենցի մատանին»․ ժամանակավոր ցուցադրության բացում

 

13։00 Մրցանակակիրներ. Կարինե Խոդիկյան, Գրիգ, Էլֆիք Զոհրաբյան

 

14։00 Ագաթա Քրիստիի ֆենոմենը եւ դետեկտիվ ժանրը. բանավեճ

 

15։00 Կոստան Զարյանի գրական ժառանգություն. բանախոսություն

 

16։00 Հանդիպում Շամիլ Իդիատուլինի հետ. «Ժամանակակից գրական կյանքը»

 

17։00 Մհեր Իսրայելյանի «3Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի շնորհանդես

 

18։00 Գրական բաթլ. Նարեկ Կոսմոս, Գեւորգ Կաաս, Լուսինե եղյան, Անի Տոնոյան

 

19։00 Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» ժողովածուի շնորհանդես

 

20։00 Շատ գրական ստենդափ. Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գեւորգյան, Անդրանիկ Համբարձումյան (մուտքը՝ գրքով, 16+)

 

Սրահ 2

 

17։00 Աշխատարան. մետաքսագրության տեխնիկայով տպագրություն (մուտքը՝ գրանցումով)

 

Սեպտեմբերի 7

 

Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ

 

12։00 Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուի շնորհանդես

 

13։00 Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» գրքի շնորհանդես

 

14։00 Հանդիպում Վլադիսլավ Օտրոշենկոյի հետ

 

15։00 Մարգրիտ Դյուրասի «Ցավը» վեպի շնորհանդես

 

16։00 Գիտաֆանտասիկա եւ ֆենթըզի. զարգացման ուղիները Հայաստանում

 

17։00 «Սասունցի Դավիթ» պատկերապատման պերֆորմատիվ ընթերցում

 

18։00 Կարեն Անտաշյանի «Չոռ» ժողովածուի շնորհանդես

 

20։00 Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մենաներկայացում

(մուտքը՝ գրքով)

 

Սրահ 2

 

12։00 Գեւորգ Տեր-Գաբրիելյանի «Թալինթ Պֆեսթ» վեպի քննարկում

 

13։00 Փիչինգ. Գործակցության հարթակ գրողների, դրամատուրգների եւ սցենարիստների համար

 

Գրական գործակալներ՝ Արեւիկ Աշխարոյան, Էլինա Հարությունյան

 

Կինոյի ռեժիսորներ՝ Հրաչ Քեշիշյան, Հայկ Օրդյան

 

Թատրոնի ռեժիսորներ՝ Տաթեւ Մելքոնյան, Սերժ Մելիք Հովսեփյան

 

Հանդիպումը՝ գրանցումով

 

18։00 Հանդիպում «Թզենին» վեպի հեղինակ Գորան Վոյնովիչի հետ

 

Common Ground Books & Spirits

 

19:00 Հանդիպում Տիմ Սկորենկոյի հետ․ «Մարսագնաց: Ակորդեոն: Հայ գյուտարարական մտքի պատմությունը» գրքի շնորհանդես

 

Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

 

19։00 «Թատերական Երեւան» ծրագրով հրատարակված պիեսների ժողովածուների շնորհանդես. Էրիկ Էմանուել Շմիտ, Քզավիե Դյուրանժե, Ուաժդի Մուաուադ, Սառա Քեյն, Հարոլդ Փինթեր

 

Սեպտեմբերի 8

 

Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ

 

12։00 Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպի շնորհանդես

 

13։00 Հանդիպում բանաստեղծ Վալենտինա Կոլոննայի հետ

 

14։00 Հանդիպում բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ

 

15։00 Հանդիպում բանաստեղծ Թերեսա Խուան Լոպեսի հետ

 

16։00 Ներսես Ավետիսյան․ ANTIպոեզիա. ընթերցումներ (մուտքը՝ գրքով)

 

19։00 Փառատոնի փակման արարողություն․ Մրցանակաբաշխություն

 

Սրահ 2

 

12։00 Հանդիպում Օլեգ Շիշկինի հետ. «Գյուրջիեւ. գյումրեցի փիլիսոփայի գաղտնիքները»

 

13։00 «Գիքորի երազը» ստվերախաղ, 4+

 

14։00 «A drop in the sea» ժողովածուի քննարկում

 

15։00 Ճանապարհ դեպի ստեղծարարություն․ Արմինե Անդայի աշխատարանը ծնողների եւ մանկավարժների համար (մուտքը՝ գրանցումով)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին