Տիրինկատարի վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են - Mediamax.am

1417 դիտում

Տիրինկատարի վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են



Երեւան: Մեդիամաքս: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել եւ հավանության է արժանացել Հայաստանի հայտը՝ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

Նստաշրջանն ընթանում է Նյու Դելիում։

 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թ.: Դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը եւ հնավայրը, Նորավանքը եւ Ամաղու գետի վերին հովիտը, Տաթեւի վանքը, Տաթեւի անապատը եւ Որոտան գետի հովտի հարակից տարածքները:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի եւ Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները եւ Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը եւ Ազատ գետի վերին հովիտը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր եւ նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին