Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է - Mediamax.am

Մարտ 04, 2026
1358 դիտում

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է


Լուսանկարը` Bruce Frantz


Երեւան: Մեդիամաքս: Կառավարության որոշմամբ ընդլայնվել է անվճար եւ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն.

 

•    ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող  անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչեւ 40 տարեկանը ներառյալ:

 

•    1 երեխա ունեցող`  երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:

 

•    28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

 

Կանոնակարգվել է նաեւ նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաեւ պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը եւ պահպանման ժամկետը:




Մեր ընտրանին