Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունը 15 մլն 693 հազար դրամ կհատկացնի Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում:
«Այս կարեւոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու կարեւորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաեւ թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երեւանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ Հայաստանի ողջ տարածքով»,- ասվում է որոշման մեջ:
Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամսվա ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: