ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեկնարկել են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները - Mediamax.am

581 դիտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեկնարկել են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները



Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Վալերի Պոզները, Պատրիկ Կազալսը եւ Լեւոն Աբրահամյանը։

 

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաեւ Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես եւ «Կինոյի տաճար» ինստալյացիան՝ կառուցված «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին