Մեկնարկել է «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագրի հայտերի ընդունումը - Mediamax.am

1094 դիտում

Մեկնարկել է «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագրի հայտերի ընդունումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մեկնարկում է «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագիրը, որի նպատակն է աշխատանքի եւ զբաղվածության հարցում աջակցել Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում բնակություն հաստատած արհեստավորներին եւ նրանց, ովքեր ցանկանում են նոր արհեստ սովորել:

Գործակալությունից հայտնել են, որ ծրագիրն ունենալու է երկու բաղադրիչ. առաջինը՝ ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպում այն անձանց համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ նոր արհեստում կամ հմտանալ արդեն ունեցած մասնագիտության մեջ, երկրորդը՝ աջակցություն վարպետներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ աշխատանքային գործիքներ:

 

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ամենահրատապ ու կենսական հարցերից մեկը զբաղվածության խնդիրն է: Շատերը չեն կարողանում աշխատել, քանի որ Արցախում են թողել իրենց գործիքներն ու սարքավորումները: Այս ծրագիրն ուղղված է ինչ-որ չափով այդ խնդիրը մեղմելուն: Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մշտապես գնահատել է վարպետների աշխատանքը, եւ անցած տարի հենց նրա նախաձեռնությամբ էր իրականացվում «Հայաստանի վարպետ» նախագիծը:

 

Վարպետներին ու իրենց մասնագիտության մեջ հմտանալ ցանկացողերին խրախուսելը մեզ համար նույնպես կարեւոր ուղղություն է»,- ասել է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

 

Նոյեմբերի 28-ից մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը, կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտն այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին