Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
1634 դիտում

Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Վարչապետի գրասենյանից հայտնում են, որ նա շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար եւ ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետեւողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ:




Մեր ընտրանին