Մահացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
2463 դիտում

Մահացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը


Լուսանկարը` https://www.ancnews.info/


Երեւան։ Մեդիամաքս։ 90 տարեկան հասակում Լոս Անջելեսում կյանքից հեռացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը։

Այդ մասին հայտնում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:

 

Ռիչարդ Հովհաննիսյանը Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչն էր:

 

Նա «Հայաստանի Հանրապետություն» քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է:

 

Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է:




Մեր ընտրանին