Հայտնի ռուս գրողները սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը կմասնակցեն Գրքի երեւանյան փառատոնին։
Մասնավորապես, Երեւան կժամանեն «Авиатор» եւ «Лавр» վեպերի հեղինակ Եվգենի Վոդոլազկինը, «Петровы в гриппе и вокруг него» վեպի հեղինակ Ալեքսեյ Սալնիկովը, «Бывшая Ленина» վեպի հեղինակ Շամիլ Իդիատուլինը, այլ գրողներ, քննադատներ, գրականագետներ։

Սեպտեմբերի 30-ին ժամը 16:00-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա «Բառը՝ որպես վկա. նորագույն պատմությունը Շամիլ Իդիատուլինի, Եկատերինա Մանոյլոյի եւ Վերա Բոգդանովայի գործերում» թեմայով քննարկում։ Այն կվարի գրականագետ Կոնստանտին Միլչինը։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա «Հեղինակի եւ գրական հերոսի հարաբերությունները 21-րդ դարում. միտումներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկումը՝ Մաքսիմ Զամշեւի, Ալեքսեյ Սալնիկովի մասնակցությամբ։ Վարող դարձյալ Կոնստանտին Միլչինը կլինի։

Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Գրաքննադատություն. ժանրի ճգնաժամ» թեմայով քննարկում՝ Լիլիթ Մելիքսեթյանի, Եվգենի Վոդոլազկինի, Մայա Կուչերսկայայի, Ալեքսանդր Սնեգիրյովի մասնակցությամբ։

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա «Ժանրային խաղ» թեմայով քննարկում՝ Ալեքսեյ Սալնիկովի, Եվգենի Վոդոլազկինի, Մարիամ Պետրոսյաի, Արամ Պաչյանի մասնակցությամբ։ Այն կվարի Լիլիթ Մելիքսեթյանը:
Ռուս եւ հայ գրողների մասնակցությամբ միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: