«Մատենա»-ն եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նոր կլաստեր են հիմնել - Mediamax.am

1169 դիտում

«Մատենա»-ն եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նոր կլաստեր են հիմնել


Ռուբեն Վարդանյանն ու Արմինե Գրիգորյանը
Ռուբեն Վարդանյանն ու Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` «Մատենա»

Ռուբեն Հայրապետյանը եւ Արմինե Գրիգորյանը
Ռուբեն Հայրապետյանը եւ Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` «Մատենա»

Լուսանկարը` «Մատենա»

Արմինե Գրիգորյանը
Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` «Մատենա»

Լուսանկարը` «Մատենա»

Ռուբեն Հայրապետյանը
Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` «Մատենա»


Երեւան: Մեդիամաքս: «Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն օգոստոսի 22-ին հայտարարել են կրթամշակութային նոր կլաստերի ստեղծման մասին:

Ռուբեն Հայրապետյանը եւ Արմինե Գրիգորյանը Ռուբեն Հայրապետյանը եւ Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` «Մատենա»

«Ձեւավորվում է առանձնահատուկ կլաստեր, որը դառնալու է հետաքրքիր վայր «Մատենա»-ի շրջանավարտների, ուսանողների համար: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի՝ «Մատենա»-ի աջակցությամբ նորոգված համերգասրահն այսուհետեւ ուսանողների համար կօգտագործվի որպես լսարան, որտեղ դասամիջոցները հագեցած կլինեն խաչատրյանական երաժշտությամբ։ Խաչատրյանի գործերի տարածման եւ հանրայնացման առիթ կդառնան նաեւ «Մատենա»-ի հետագա միջոցառումները»,- ասել է դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանը

Լուսանկարը` «Մատենա»

Արամ-Խաչատուրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ «Մատենա» դպրոցի հետ համագործակցությունը թանգարանի գործունեությանը նոր շունչ կհաղորդի։

 

«Այսօրվա թանգարանն ունի ամբողջովին այլ դիմագիծ։ Սխալ են արմատացած այն պատկերացումները, թե թանգարանները կարծրացած միջավայր են։ Այսօրվա թանգարանը դինամիկ է, ինտերակտիվ, այսօրվա թանգարանը դարձել է գրավիչ եւ հետաքրքիր տարբեր սերունդների ներկայացուցիչների համար»,- նշել է Արմինե Գրիգորյանը։

Արմինե Գրիգորյանը Արմինե Գրիգորյանը

Լուսանկարը` «Մատենա»

Կրթամշակութային կլաստեր ստեղծելու գաղափարը «Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանինն է։ Իր ելույթում նա նկատել է, որ մարդկանց կրթված ու բազմակողմանի զարգացած լինելը նոր իրողություններում հաջողության հիմքն է:

 

«Հիմա Երեւանը փայլում է իր ռեստորաններով ու սրճարաններով, բայց, դրանից բացի, մշակութային ու կրթական կյանքի, նոր մթնոլորտի պահանջ կա։ Ժամանակին Երեւանում մի շարք թանգարաններ ստեղծելով՝ մենք յուրահատուկ մշակութային կենտրոն ենք ձեւավորել: Այսօր կարեւոր է, պահպանելով անցյալը՝ այդ հիմքի վրա ստեղծել ապագան»,- ասել է նա:

Լուսանկարը` «Մատենա»

Ռուբեն Վարդանյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին յուրահատուկ աշխատանք է նվիրել՝ «Սպարտակ» բալետի ձեռագիր եւ նկարազարդված պարտիտուրը։ Բացառիկ այս գիրքը, որից ընդամենը 20 օրինակ կա, նկարազարդված է Փարիզի հնագույն արվեստանոցների հազվագյուտ փորագրություններով։

Լուսանկարը` «Մատենա»

Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաեւ «Մատենա» դպրոցի շրջանավարտների ակումբի հիմնադրման մասին։ Համագործակցության նոր ձեւաչափի շնորհիվ կընդլայնվեն շփման, գործնական կապերի հաստատման եւ համագործակցության հնարավորությունները։ Ակումբի անդամները մշտապես կտեղեկանան «Մատենա»-ի հետագա ծրագրերի, քննարկումների մասին, կունենան այլ դասընթացների զեղչի հնարավորություն, ինչպես նաեւ կդառնան նորաստեղծ կրթամշակութային կլաստերի լիիրավ այցելու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին