Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղրիմի պատվիրակությանը - Mediamax.am

Մարտ 01, 2026
4533 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղրիմի պատվիրակությանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար»:

 

Մեդիամաքսը նշում է, որ այս շաբաթ Հայաստան այցելած Ղրիմի պատվիրակությունը ղեկավարում էր փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, ով դատելով Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տրամադրած լուսանկարից, հանդիպմանը ներկա չի եղել:




Մեր ընտրանին