Հայաստանում կանցկացվեն «Ղրիմի օրեր» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
6303 դիտում

Հայաստանում կանցկացվեն «Ղրիմի օրեր»


Լուսանկարը` sputnik.tj


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 4-ին Հայաստանում կմեկնարկեն «Ղրիմի օրերը»։

Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

 

«Առաջիկա օրերին Հայաստանում կանցկացնենք Ղրիմի օրերը։ Այնտեղ մեզ սպասում են, հանրությանը հետաքրքրում է այն ամենը, ինչ կատարվում է Ղրիմում։

 

Կանցկացվեն Ղրիմի եւ Հայաստանի բիզնեսների հանդիպումներ, հանդիպումներ հանրության հետ, ելույթներ, կոնֆերանսներ, մեր ստեղծագործական կոլեկտիվների  ելույթներ։ Դրանք լիարժեք միջոցառումներ են»,- ասել է Մուրադովը։

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանում «Ղրիմի օրերի» կազմակերպիչը «Սահմանադրական Իրավունքի Միություն» կուսակցության նախագահ, «Ղրիմի ընկերներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանն է:




Մեր ընտրանին