Քաղցկեղով հիվանդ երեխաներին այսուհետ կարելի է օգնել «ռեԱրմենիա»-ի միջոցով - Mediamax.am

1613 դիտում

Քաղցկեղով հիվանդ երեխաներին այսուհետ կարելի է օգնել «ռեԱրմենիա»-ի միջոցով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը նոր նախագիծ է մեկնարկում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում, որը թույլ կտա ամեն ամիս օգնել 10-ից 30 երեխայի։

Քաղցկեղով հիվանդ 10 երեխային քիմիաթերապևտիկ և սիմպտոմատիկ դեղորայքով ապահովելու համար անհրաժեշտ է ամսական 2 000 000 դրամ, 20 երեխային՝ ամսական 4 000 000 դրամ, 30 երեխային՝ ամսական 6 000 000 դրամ։

 

«Օգնեք Հայաստանի և Արցախի երեխաներին պայքարել քաղցկեղի դեմ» նախագծի շրջանակում «ռեԱրմենիա» հարթակում ամսական բաժանորդագրության գործիքի շնորհիվ դոնորները կարող են մեկ անգամ ձևակերպել ամսական նվիրատվություն, որից հետո ամեն ամիս համակարգը ավտոմատ կկատարի փոխանցումները։

 

«Ամենամսյա նվիրատվությունները չափազանց կարևոր են մեր երեխաների բուժման շարունակականության ապահովման տեսանկյունից։ ռեԱրմենիա-ն ևս մեկ հարթակ է, որի միջոցով մեր երեխաներին աջակցել ցանկացողները կկարողանան բաժանորդագրվել պարբերական նվիրատվություններին։ Շատ ուրախ ենք ռեԱրմենիա-ի հետ համագործակցել։ Հուսով եմ՝ այս համագործակցության շնորհիվ միասին կկարողանանք շատ երեխաների կյանքեր փրկել», - ասել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

 

Ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է մանկական քաղցկեղի մոտ 100 նոր դեպք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին