Մշակույթի նախարարը կարծում է, որ “Եվրատեսիլ-2012”-ում Հայաստանը լավագույնս կներկայացնի “Դորիանս” խումբը - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4456 դիտում

Մշակույթի նախարարը կարծում է, որ “Եվրատեսիլ-2012”-ում Հայաստանը լավագույնս կներկայացնի “Դորիանս” խումբը


“Դորիանս” խումբը
“Դորիանս” խումբը

Լուսանկարը` www.Bravo.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր կարծիք է հայտնել, որ “Եվրատեսիլ-2012”-ում Հայաստանը կարող է լավագույնս ներկայացնել “Դորիանս” խումբը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, խոսելով Բաքվում կայանալիք մրցույթին Հայաստանի մասնակցության մասին, նախարարն ասել է, որ «Հայաստանն անպայման պետք է մասնակցի “Եվրատեսիլին”»:

 

“Մենք պետք է բոլոր ձեւաչափերով, բոլոր հարթակներում հնարավորինս շատ մասնակցենք: Անկախ արդյունքներից, մասնակցությունն օգուտ է լինելու”, - ասել է Հասմիկ Պողոսյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Հայաստանը դեռ չի հրապարակել այն կատարողի ու երգի անունները, որոնք ներկայացնելու են մեր երկիրը Բաքվում:




Մեր ընտրանին