UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է ուսումնական տարին - Mediamax.am

2814 դիտում

UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է ուսումնական տարին


Լուսանկարը` UWC Dilijan


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է ուսումնական տարին:

Այս տարի քոլեջ է ընդունվել 228 ուսանող ավելի քան 80 երկրից:

 

Չնայած համավարակի առաջացրած դժվարություններին՝ ավելի քան 150 ուսանող արդեն ժամանել է Դիլիջան:

 

Ներկայում դպրոցը մեկուսացման մեջ է: Կամպուսի տարածքը բաժանված է գոտիների, որպեսզի բացառվի ինքնամեկուսացածների շփումը մյուսների հետ: Ակնկալվում է, որ հոկտեմբերի վերջին բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն արդեն կլինեն Դիլիջանում: Մինչ այդ կկազմակերպվի հեռավար ուսուցում:

 

Ավելի վաղ UWC Դիլիջանն անցկացրել էր ՏՏ աուդիտ առցանց ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչի արդյունքում դպրոցը կարողացավ արագ արձագանքել հեռավար ուսուցման կազմակերպման կարիքներին՝ կիրառելով էլեկտրոնային ուսուցման գործիքներ եւ ինտերակտիվ առցանց դասագրքեր: Այս ջանքերի շնորհիվ ուսանողների ուսումնառությունը շարունակվում է անկախ նրանց գտնվելու վայրից, մինչեւ նրանք կկարողանան ֆիզիկապես ներկա գտնվել կամպուսում:

 

«Չնայած ուսումնական տարվա մեկնարկը փոքր-ինչ տարբերվում է սովորականից, մեր դպրոցը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի կրթությունը դառնա «միավորող  ուժ» եւ աջակցի տարբեր մշակույթներ ներկայացնող 228 ուսանողի ուշագրավ ճանապարհորդությանը, ինչպես նաեւ շարունակի իր դրական ազդեցությունը Դիլիջանում եւ տարածաշրջանում»,- ասել է UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը:

 

Բազմաթիվ ուսանողներ սովորում են UWC Դիլիջանում անհատ բարեգործների, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Ուսանողների 30% ստանում է ամբողջական կրթաթոշակ, 51%-ը սովորում է մասնակի կրթաթոշակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին