Թորոսյան. Բուժհիմնարկներում բավականին թեթեւ վիճակ է - Mediamax.am

Փետրվար 21, 2026
3305 դիտում

Թորոսյան. Բուժհիմնարկներում բավականին թեթեւ վիճակ է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ «կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշը իջեցնելու իրական հնարավորությունը մնում է ուժի մեջ»:

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատաություններում բավականին թեթեւ վիճակ է՝ թե սովորական, թե ռեանիմացիոն մահճակալների առումով:

 

«Փոքր տեմպով, բայց նվազում է նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների ցուցանիշը, որն այս պահին տատանվում է 300-ի շրջանակում»,- ասել է նախարարը:

 

Արսեն Թորոսյանը հավելել է, որ հաղթահարման փուլը շարունակվում է:




Մեր ընտրանին