ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
Վարչապետը նաեւ ասել է, որ փետրվարի 24-ին տեղի կունենա կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, «որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները»։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ «խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա»:
















