Երեւան: Մեդիամաքս: Վենետիկի հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ Հայաստանում դատական բարեփոխումները գովելի են, սակայն Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղաժամկետ կենսաթոշակը պետք է լինի «խիստ կամավորության սկզբունքով»։
«Դատական բարեփոխումների փաթեթում ընդգրկված առաջարկությունների հիմնական մասը համահունչ է եվրոպական չափանիշներին եւ նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ չխոչընդոտելով դատական համակարգի անկախությունը»,- նշված է ԵԽ-ի «Վենետիկի հանձնաժողովի» իրավաբանական փորձագետների եզրակացությունում։
«Բարեփոխումներին նախապատրաստելու ընթացքում ՀՀ կառավարությունը գործել է պատասխանատու, եւ ցուցաբերել է երկխոսության պատրաստակամություն բոլոր կողմերի հետ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասված է ԵԽ զեկույցում:
Կառավարության նախնական մտադրությունն էր ստուգման ծայրահեղ պրոցեդուրաներ անցկացնել՝ դատավորների համապատասխանությունը ստուգելու նպատակով: Այնուամենայնիվ, կառավարությունը որոշել է երկխոսության գնալ հասարակության եւ իր միջազգային գործընկերների հետ, ինչի արդյունքում արմատական բարեփոխումների առաջարկները մերժվել են, եւ կառավարությունը մշակել է ավելի հարմարեցված լուծումներ:
Վենետիկի հանձնաժողովը ողջունում է այս մոտեցումը եւ կառավարությանը հրավիրում է շարունակել հետագա բարեփոխումները երկխոսության եւ ներառականության նույն ոգով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: