ՎԶԵԲ-ի փոխնախագահ. Ամուլսարի հարցում պետք է որոշում կայացվի - Mediamax.am

Փետրվար 23, 2026
exclusive
3205 դիտում

ՎԶԵԲ-ի փոխնախագահ. Ամուլսարի հարցում պետք է որոշում կայացվի


Յուրգեն Ռիգտերինկը
Յուրգեն Ռիգտերինկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում խոսել է Ամուլսարի խնդրի մասին:

ՎԶԵԲ-ը Lydian International ընկերության բաժնետերն է:

 

«Յուրաքանչյուր նախագծի համար մենք զգուշորեն հավասարակշռում ենք դրա տնտեսական բաղադրիչը հնարավոր սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի հետ։

 

ՎԶԵԲ-ը ներգրավվում է այն ծրագրերում, որոնք երաշխավորում են բնապահպանական եւ սոցիալական ամենաբարձր չափանիշները։ Հետեւաբար,  Լիդիանի բաժնետեր հանդիսանալը նշանակում է, որ այս կազմակերպությունը համապատասխանում է եւ շարունակելու է համապատասխանել միջազգային չափանիշներին։

 

Մենք հասկանում ենք, որ կան կողմեր, որոնք լուրջ մտահոգություններ ունեն։ Ուստի հասկանում ենք, որ ճիշտ որոշում կայացնելու համար նրանց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Կարծում եմ, բոլոր կողմերի շահերից է բխում ծախսել այնքան ժամանակ, որքան պետք է ճիշտ որոշում կայացնելու համար։

 

Որոշում կայացնելն անհրաժեշտություն է, եթե ուզում եք արտաքին ներդրողներ ներգրավեք: Նրանք պետք է զգան, որ երկրում կայուն ներդրումային մթնոլորտ է եւ իրենք կարող են ակնկալել կառավարության աջակցությունը։

 

Կարծում եմ, որ մենք մոտ ենք խնդրի հանգուցալուծմանը: Կարծում եմ, կառավարության կողմից խոհեմ քայլ էր լրացուցիչ արտաքին ուսումնասիրություն ներգրավվելը՝ ընկերության (Լիդիանի-խմբ.) ասածների իսկությունը հաստատելու համար։ Վարչապետն անձամբ այցելել է այդ տարածքը եւ զրուցել է քաղաքացիների հետ։ Կարծում ենք, որ կառավարությունը բավականաչափ ճիշտ քայլեր է կատարել», - Մեդիամաքսին ասել է  Յուրգեն Ռիգտերինկը:




Մեր ընտրանին