Վրաստանը Հայաստանին տրամադրել է արխիվային փաստաթղթեր` Ղարաբաղից էթնիկ տեղաշարժածների վերաբերյալ - Mediamax.am

3449 դիտում

Վրաստանը Հայաստանին տրամադրել է արխիվային փաստաթղթեր` Ղարաբաղից էթնիկ տեղաշարժածների վերաբերյալ


Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը
Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի ազգային արխիվը Հայաստանի ազգային արխիվին տրամադրել է շուրջ 700 արխիվային փաստաթուղթ` 18-րդ դարի վերջերին-19-րդ դարի սկզբներին Լեռնային Ղարաբաղից տեղաշարժած հայերի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր ասել է, որ էթնիկ տեղաշարժման արդյունքում հայ բնակչության մի մասը տեղափոխվել է Վրաստան:

 

Ամատունի Վիրաբյանը հիշեցրել է, որ երկար բանակցությունների արդյունքում երկու երկրների Ազգային արխիվները կնքել են համագործակցության պայմանագիր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին