Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվել է - Mediamax.am

1241 դիտում

Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվել է


Լուսանկարը` http://www.maltratoinfantil.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է անպտղության հաղթահարմանն ուղղված որոշում, որով նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ցուցաբերել մի խումբ անձանց։

Մասնավորապես՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար բժշկական օգնության օգտվելու իրավունք ունեն 2 եւ ավելի տարի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը`

 

-զինվորական է,

 

-զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող է,

 

-ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է,

 

-սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ է:

 

Միաժամանակ, զույգերը պետք է բավարարեն հետեւյալ պայմանները`

 

-ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի քաղաքացի է եւ ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

 

-կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում՝ կնոջ տարիքը մինչեւ 42 տարեկան), ընդ որում՝ 35 տարեկանում դիմելու կամ հաշվառվելու եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչեւ 38 տարեկան դառնալը։

 

Քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի՝ կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով՝ այն կազմակերպության կողմից, որին դիմել է: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին