Տավուշի մարզում յոթ նոր Վիքիակումբ է բացվել - Mediamax.am

Փետրվար 15, 2026
899 դիտում

Տավուշի մարզում յոթ նոր Վիքիակումբ է բացվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 6-ին Վիքիակումբներ են հիմնադրվել Տավուշի մարզի Գոշ, Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ եւ հիմնական, Արճիսի դպրոցներում։

«Վիքիմեդիա Հայաստանում» նշել են, որ դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ 

 

Դպրոցում Վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի Վիքիպեդիայում խմբագրման գործիքներին եւ շարունակաբար որակյալ ներդրում ունենա։

 

«Վիքիակումբները կրթական հեղաշրջում կատարելու պոտենցիալ ունեն։ Շատ բնակավայրերում վիքիակումբները աստիճանաբար փոխում են թե՛ աշակերտների եւ թե՛ չափահասների մտածելակերպը»,- նշել է «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

 

Ակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, ունի համակարգող, որն այցելուներին սովորեցնում է խմբագրման նրբությունները, տեղեկացնում նոր գործիքների մասին, հետեւում խմբագիրների ստեղծած հոդվածներին։ Այցելուները հիմնականում դպրոցականներ ու երիտասարդներ են, սակայն կազմակերպությունն ակումբների միջոցով կրթում է նաեւ մեծահասակների։

 

«Վիքիմեդիա Հայաստանի» եւ Տավուշի մարզպետարանի համագործակցությունը մեկնարկել է այս տարվա մարտից: 

 

Մարտի 25-ին Տավուշի մարզի 35 ուսուցիչ մասնակցել է «Վիքիմեդիա Հայաստանի» կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման հնգօրյա դասընթացին։  




Մեր ընտրանին