ԱՄՆ դեսպանը Լիդիանի խնդրի արագ կարգավորում է ակնկալում - Mediamax.am

Փետրվար 26, 2026
4573 դիտում

ԱՄՆ դեսպանը Լիդիանի խնդրի արագ կարգավորում է ակնկալում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ասել է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ծագած խնդիրը պետք է արագ կարգավորվի՝ միջազգային այլ ներդրողներին վստահություն ներշնչելու համար։

«Շատ կարեւոր է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին աշխատեն՝ թափանցիկ, կանխատեսելի եւ արդար գործարար միջավայրի բարելավման համար: Դա կարեւոր է ոչ միայն հայկական բիզնեսների, այլեւ միջազգային ներդրումների ներգրավման համար: Եվ Լիդիանն այդ միջազգային ներդրումներից մեկն է»,-ասել է դեսպանը։




Մեր ընտրանին